1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Գյուղացիներ»-ը անդրադարձ է Բուլղարիայի գյուղական կյանքին

«Գյուղացիներ»-ը անդրադարձ է Բուլղարիայի գյուղական կյանքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր մարդկանց խոստովանություններ ոչ այնքան փոքր բաների մասին. կովեր, կյանք, հավատ, մահ, շների ու մկների տված օգուտը, շիկահեր մատուցողուհիներ ունենալու անհրաժեշտությունը, Ժան-Պոլ Սարտր և էկզիստենցիալիզմ, ձկնորսություն, ծեր բախտագուշակներ ու քամի: Այսպես կարելի է բնորոշել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթին ներկայացված «Գյուղացիներ» կինոնկարի հերոսների հետաքրքրությունների շրջանակը: Ժապավենի մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր Ցվետան Դրագնևը:

«Ուսումնասիրել ենք բուլղարական գյուղը ու տասներկու հետաքրքիր, ինքնատիպ կերպարներ ընտրել ֆիլմի համար: Տեղի մարդիկ գյուղացիներ են, բայց չեն զբաղվում հողագործությամբ, նրանք պարզապես ապրում են գյուղում ու պահպանում իրենց գոյությունը»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց   Դրագնևը:

Նա շեշտեց, որ եթե ցանկանում եք փոքր գյուղում կինո նկարել, պետք է խոսել գյուղապետի հետ, եթե կա նմանը: «Նրան ամեն բան մանրամասն բացատրելուց հետո է միայն հնարավոր խոսել բնակիչների հետ ու նրանց անմիջական և կենդանի ապրելակերպը ներկայացնել ֆիլմում: Ծանոթացանք հովվի հետ, ով երեկոյան ժամանակն անցկացնում է գարեջրատանը: Նրանք ապրուստի լայն հնարավորություններ չունեն և չեն լքում իրենց գյուղը միայն գումար չունենալու կամ հաշմանդամ լինելու պատճառով»,-ասաց ռեժիսորը և հավելեց, որ միայն այդ գյուղով չի կարելի եզրակացություն կատարել ողջ Բուլղարիայի մասին, բայց խնդիրներին պետք է անդրադառնալ:

Դիտակետում Բուլղարիայի գյուղական կյանքն է: Անապագա և անհույս փոքրիկ, ամայի երկաթգիծ: Ոչ ոք գնացքից չի իջնում, ոչ էլ գնացք նստում:  Թոշակի անցած մի ծեր սլաքավար է ապրում այստեղ ընտանիքի հետ:  Մոտակա գյուղի բանաստեղծը ծայրը ծայրին հասցնելու համար գերեզմաններ է փորում: Կինոմեխանիկը հիշում է  կինոթատրոնի երբեմնի  լիքը դահլիճը: Մի ծերունի փնտրում է այն տանձենին, որի մոտ սովորաբար հանդիպում էին երիտասարդ սիրահարները: Հովիվը երազում է ռեստորանում մատուցվող պաղպաղակի մասին: Մի բուժակ և փիլիսոփա խնամում է միայնակ  ու ծեր կնոջ: Փոքր մարդկանց խոստովանություններ ոչ այնքան փոքր բաների մասին. կովեր, կյանք, հավատ, մահ, շների ու մկների տված օգուտը, շիկահեր մատուցողուհիներ ունենալու անհրաժեշտությունը, Ժան-Պոլ Սարտր և էկզիստենցիալիզմ, ձկնորսություն, ծեր բախտագուշակներ ու քամի:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]