Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի մասին պատմող ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում է

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի մասին պատմող ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայներ» կարճամետրաժ կինոնկարում ներկայացված է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Շվեյցարիայում կատարած շրջագայությունը: Այն ընդգրկված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Համահայկական  համայնապատկեր» ազգային մրցույթում: Ժապավենի մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսորը:

«Հեքեքյանի փայլուն երգչախմբի, մեր ապագայի մասին է կինոն և շատ թանկ է ինձ համար, քանի որ լույս սփռող մեր փոքրիկները, երիտասարդները մեծ գործ են անում դրսում` ներկայացնելով հայ մշակույթը: Ժապավենում շատ լույս կա. ուզում եմ` այն շատ մարդ դիտի, քանի որ բացասականը մեր շրջապատում շատ է»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց  Հրանտ Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ ֆիլմը ստեղծելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ ինքը ներկա է գտնվել երգչախմբի՝ Տոկիոյում կայացած համերգին ու տեսել, թե ինչ ջերմ ու բարի ընդունելության է արժանանում այն:

Ֆինանսական միջոցների սղության պատճառով ռեժիսորը հնարավորություն չի ունեցել երգչախմբի հետ մեկնել շրջագայության: Միայն օպերատորն է խմբի հետ շրջել ու նկարահանել լավագույն պահերը, որոնք վերածվել են գեղեցիկ, պայծառ ու լուսավոր կարճամետրաժ ֆիլմի:

Ֆիլմը պատմում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Շվեյցարիայում կատարած շրջագայության մասին: Զետեղված են հայկական և արևմտյան մշակույթների երգեցողության գոհարների բարձրորակ կատարումների և հանդիսատեսի սրտաբաց ընդունելության հատվածներ: Խոսքը մարդկային բարեսրտության և բարձր արվեստին նվիրված միասնական երգչախմբի մասին է, որի ղեկավարն է Տիգրան Հեքեքյանը:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am