Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Սիմոնի ճամփան» կինոնկարը մարդու և սահմանների մասին է

«Սիմոնի ճամփան» կինոնկարը մարդու և սահմանների մասին է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր և պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճամփան» կինոնկարը տրագիկոմիկական  պատմություն է մարդկանց ճակատագրի վրա քաղաքականության թողած ներգործության մասին: Այն այս տարի ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում: Կինոնկարի մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսորը:

«Շարմ» ընկերությունը նախաձեռնել է մի նախագիծ` բաղկացած մի քանի նովելներից, որոնք տարբեր թեմաներով են, ոճերով, և տարբեր ռեժիսորներ են աշխատել դրանց վրա: «Սիմոնի ճամփան» դրանցից մեկն է: Այն մեր մասին է. ընտրությունների, սահմանի, մարդկային հարաբերությունների, ուստի չէինք կարող չանդրադառնալ նաև հայ-թուրքական սահմանին: Լավ է, որ Բաղդասարյանի հետ կարողացանք հետաքրքիր կինո ստեղծել` թեթև ու միաժամանակ խոր, և  կյանքը ցույց տվեց, որ այն որպես կարճամետրաժ ֆիլմ իր կյանքով է ապրում ու բարձր գնահատականի արժանանում»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

Կինոնկարի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի խոսքով` ինքը ֆիլմ է ստեղծել  մարդու և սահմանի մասին, որը հայերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ է արծարծում:

Նա շեշտեց, որ շատ անգլիացիներ ասում են, թե ժապավենը հայերի ինքնանույնականացման մասին է: «Ես այնքան էլ համաձայն չեմ: Դրանում շատ է հեգնանքը, որի պակասը կա մեր կինոարվեստում: Շատ եմ կարևորում նաև գլխավոր դերակատարի` Շանթի գործոնը ֆիլմի հաջողության հարցում»,-ասաց նա:

 «Սիմոնի ճամփան» կինոնկարը արժանացել է Հայկական կինոակադեմիայի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար մրցանակին:

1993-ից ի վեր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է: Երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, իրար կապող ճանապարհներ և երկաթուղի, ուստի տնտեսական հարաբերություններ գրեթե չկան: Ազգականներն ապրում են ամուր փակված սահմանների երկու կողմում. նրանց բաժանող վիհը դժվարացնում է հաղորդակցությունը: Մեռնող պապին տեսնելու համար երեք հարյուր մետր կտրելու փոխարեն Սիմոնը ստիպված է  գրեթե 11 հազար կիլոմետր անցնել: Սիմոնի ճամփան տրագիկոմիկական  պատմություն է մարդկանց ճակատագրի վրա քաղաքականության թողած ներգործության մասին:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]