1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նյու Յորքի իշխանություններն առնետների դեմ պայքարին 32 մլն դոլար կհատկացնեն

Նյու Յորքի իշխանություններն առնետների դեմ պայքարին 32 մլն դոլար կհատկացնեն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Նյու Յորքի քաղաքային իշխանությունները 32 մլն ԱՄՆ դոլար կծախսեն քաղաքում առնետների դեմ պայքարում: Քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նպատակ է դրել կրծողների պոպուլյացիան կրճատել 70 տոկոսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախատեսված միջոցները կուղղվեն քաղաքի երեք շրջաններ, որոնք ամենաշատն են վարակված առնետներով՝ Մանհեթենի հարավային հատված, Բրոնքսի հարավ-արևմտյան և Բրուքլինի հյուսիսային հատվածներ:

«Մենք հրաժարվում ենք ընդունել առնետներին, որպես Նյու Յորքի կյանքի նորմալ մաս»,- հայտարարել է քաղաքապետը:

2017 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի նշված հատվածներում կտեղադրվեն երկաթե աղբարկղեր: Ավելի քան 16 մլն դոլար կծախսվի տների նկուղների հին հատակները բետոնապատելու վրա:

Կոլումբիայի համալսարանի կողմից 2014 թվականին իրականացված հետազոտության համաձայն՝ Նյու Յորքում կա շուրջ 2 մլն առնետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]