Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունն ընդունեց երեխաների պաշտպանության 2017-2022 թթ.  ռազմավարությունը

Կառավարությունն ընդունեց երեխաների պաշտպանության 2017-2022 թթ. 
 ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հաստատեց երեխաների պաշտպանության 2017-2022 թվականների ռազմավարությունը։  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ռազմավարության իրականացմամբ կբարելավվի ու կկատարելագործվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակարգը,  երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության իրականացման գործընթացներում կստեղծվի  կայուն համագործակցություն պատկան կառույցների միջև:

«Կբարելավի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վիճակը, հաստատություններում խնամվող երեխաների կեսից ավելին կվերադառնան ընտանիք,կապահովվի երեխաներին տրամադրվող առողջապահական, կրթական ու մշակութային ծառայությունների որակն ու մատչելիությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ասատրյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]