Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից

Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն:

Կառավարության նիստի օրակարգում է Արագածոտնի մարզպետի պաշտոնում Աշոտ Սիմոնյանին նշանակելու հարցը:

Ավելի վաղ ՀՅԴ-ականները հայտարարել էին, որ Գյոզալյանին փոխարինելու որոշումը պայմանավորված է ավելի երիտասարդ կադրին պաշտոնավարելու հնարավորություն տալու հանգամանքով: Որոշ ժամանակ առաջ նույն պատճառաբանությամբ ՀՅԴ-ն որոշել էր փոխարինել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: Նրա փոխարեն մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]