Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 13.07.2017

Սպասվող լրահոս. 13.07.2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Գործադիրը կքննարկի Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիրը: Հարցը ներառված է այսօր` հուլիսի 13-ին,  կառավարության նիստի օրակարգում: Գործադիրը կհաստատի նաև երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը:

Լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Հանդիպումը նվիրված է Ֆրանսիայի ազգային տոնին, որի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին:

Քաղաքական դաշտը շարունակում է քննարկել Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները: Այս անգամ իր վերլուծությունները կներկայացնի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հուլիսի 14-ին «Ոսկե ծիրան». XIV միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա ռեժիսոր Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Պրեմիերային ընդառաջ ռեժիսոր Տատյանա Դանիելյանցը, կոմպոզիտոր և երգչուհի Լիլիթ Պիպոյանը, թառահար Միքայել Ոսկանյանը կհանդիպեն լրագրողների հետ: Նշենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու «Մոսկվա» կինոթատրոնում :

Մեկ այլ միջոցառում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրաջանակում: Այսօր «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվելու և շրջանառության մեջ է դրվելու մեկ նամականիշ՝ նվիրված Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակին: Հիշեցնենք, որ օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ` նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային: Նամականիշի վրա պատկերված է հին հայկական «Ամբերդ» ամրոցը, որի անվանումը թարգամանաբար նշանակում է «բերդ ամպերի մեջ»: Նամականիշն ունի 350 ՀՀ դրամ անվանական արժեք:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]