1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանական իշխանությունները շարունակում են արգելափակել իրենց համար անցանկալի ԶԼՄ-ների կայքերը

Ադրբեջանական իշխանությունները շարունակում են արգելափակել իրենց համար 
անցանկալի ԶԼՄ-ների կայքերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ընդդիմադիր և այլնտրանքային լրատվամիջոցների կայքերն արգելափակելու պրակտիկան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Ադրբեջանում արգելափակվել են euroasianews.org,  «Եվրոպայի ձայն», euroasianews.blog,  euroasiainfo.com  ԶԼՄ-ների կայքերը:

Euroasianews մեդիա խմբի նախագահ Ֆուադ Աղաևը, ով ներկայումս բնակվում է Շվեյցարիայում, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է, որ իրենց մեդիա խմբին պատկանող կայքեը Ադրբեջանի իշխանությունները սկսել են արգելափակել դեռ 2017-ի ապրիլ ամսից:

«Առաջին արգելափակումը տեղի ունեցել դեռ ապրիլի 5-ին, երբ Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի հանրահավաքին մնացել էր 4 օր:  Մենք euroasianews.org կայքում Ազգային խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքի վերաբերյալ նյութեր էինք հրապարակում և Ադրբեջանական կողմը հենց այդ նույն օրը արգելափակեց կայքը: 2017-ի հուլիսի 7-ից էլ արգելափակվել է Ադրբեջանի Միջազգային համալսարանի նախկին ռեկտոր, ներկայումս վտարանդիության մեջ գտնվող Էլշադ Աբդուլլաևին պատկանող «Եվրոպայի ձայն»  և իմ euroasianews.blog կայքերը: Հուլիսի 7-ին euroasianews.blog-ի դոմենը փոխեցինք և դարձրեցինք evroasiainfo.com, սակայն մեկ օր անց դա էլ արգելափակեցին»,- նշել է Աղաևը:

Ֆուադ Աղաևը նշել է նաև, որ իրենք դիմել են Ադրբեջանի Տեղեկատվության և տեխնոլոգիաների նախարարություն, սակայն իրենց բոլոր դիմումները մնացել են անպատասխան:

Աղաևը համոզված է, որ կայքերի արգելափակումը կատարվում է Ադրբեջանի ալիևյան իշխանության անմիջական պատվերով, ինչը խոսքի ազատության դեմ ուղղված հանցագործություն է:

Հատկանշական է այն հանգամանքը, որ կայքերը մշտապես  արգելափակվում  են միայն Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի սահմաններից դուրս օգտատերերը կարողանում են օգտվել կայքերից:

Տարեսկզբին Հեղինակավոր ամերիկյան The Washington Post թերթը «Ադրբեջանում անկախ մամուլի դեմ պատերազմ է հայտարարվել» վերնագրով հոդվածում գրել էր, որ քննադատությունը խստորեն զայրացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: Նա լրագրող Խադիջա Իսմայիլովային բանտ է ուղարկել այն բանի համար, որ բացահայտել է երկրի ոսկու հանքերում նախագահի դուստրերի մասնաբաժինը: Դրանից հետո Panama Papers-ը հայտնաբերել էր, որ այդ մասնաբաժինը շատ ավելի մեծ է: Տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ակտվիստներ գտնվում են բանտերում: Իսկ արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը չի վախենում Ալիեւի ռեժիմին անհանգստացնող պատմությունների հրապարակումից: The Washington Post-ը Ալիեւին խորհուրդ է տվել ժողովրդավարություն սովորելու համար դիտել Meydan TV:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]