1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտյուշ Գաբրիելյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Արտյուշ Գաբրիելյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  դատավոր Արտյուշ Գաբրիելյանի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով երրորդ դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստը դեռ չմեկնարկած, դատավոր Արտյուշ Գաբրիելյանը ընդմիջում  հայտարարեց, քանի որ ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը վատացել էր և նրա համար շտապօգնություն էր կանչվել:

Ընդմիջումից հետո  Էդվարդ Գրիգորյանի եւ Սեդրակ Նազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը նախագահող դատավորի դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որից հետո դատավոր Արտյուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի մասով որոշում կայացնելու:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նախագահող դատավորը հայտարարեց, որ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժված է:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացել է և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, ուստի նրա բացակայության պայմաններում նիստը չի կարող շարունակվել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]