1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Միջազգային ՀԿ-ները կոչ են արել Մակրոնին պայքարել Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակման համար

Միջազգային ՀԿ-ները կոչ են արել Մակրոնին պայքարել Ադրբեջանի 
քաղբանտարկյալների ազատ արձակման համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային 33 հասարակական կազմակերպություններ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ են արել պայքարել Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակման համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Մենք կոչ ենք անում ձեր վարչակազմի ազդեցության և  լծակների  միջոցով օգնեք ապահովել մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից ընդունված վճիռների իրագործումը»,- ասվում է հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ:

Ադրբեջանում քաղաքական մոտիվներով ձերբակալված անձանց նոր ցուցակում, որը հասարակական աշխատանքային խմբի կողմից  հաստատվել է 2017-ի ապրիլին, ընդգրկվել են 147 բանտարկյալ, որոնցից 97-ը կրոնական ակտիվիստներ են, 11-ը` քաղաքական և հասարակական գործիչներ, 7-ը` լրագրող և բլոգեր, 2-ը երգիչ և գրող, 2-ը` նախկին պաշտոնյա, 1-ը իրավապաշտպան և այլն:

Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում են շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության շինծու մեղադրանքները:

Meydan TV-ն ավելի վաղ Ալիեւների այսօրվա Ադրբեջանի մասին գրել էր.

«Ադրբեջանն այսօր մի երկիր է, որում ոստիկանության, անվտանգության ծառայությունների եւ դատախազության քննիչ-հետաքննիչները կարող են ժպիտը շուրթերին սեռական հարաբերություն կազմակերպել կասկածյալի կնոջ հետ նրա երեխաների եւ ազգականների ներկայությամբ:

Ադրբեջանն այսօր այն երկիրն է, որտեղ կասկածյալին կարող են սպառնալ ոստիկանական մահակի կիրառմամբ սեռական ակտով, եւ այդ սպառնալիքն իրականացնել տեսանկարահանումով`ապագա շանտաժի համար:

Ադրբեջանն այսօր մի երկիր է, որում իշխանության մարմիններում, սկսած պետության ղեկավարից մինչեւ բանտապահ, «պատվի» եւ «խղճի» մասին խոսքերն ունեն ամենախեղաթյուրված իմաստը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]