Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն Արցախում է

Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն Արցախում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու նպատակով հուլիսի 11-13-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Կարեն Ավագյանը եւ Աղվան Վարդանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, մշտական հանձնաժողովների նախագահների, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]