Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մենք բոլորս շատ հպարտ ենք Մխիթարյանով. Յուրի Ջորկաեֆ

Մենք բոլորս շատ հպարտ ենք Մխիթարյանով. Յուրի Ջորկաեֆ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Երկար տարիներ է, ինչ գիտեմ Հենրիխի ընտանիքին: Միշտ կապ ենք պահպանում միմյանց հետ: Նրանք շատ-շատ լավ մարդիկ են և հաճախակի եմ տեսնում նրանց, երբ Հայաստանում եմ լինում: Կարևորում եմ դա, քանի որ մենք քիչ ենք, բայց պետք է աջակցենք միմյանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջորկաեֆի խոսքը մեջբերում է Sky Sport-ը: Աշխարհի նախկին չեմպիոնը խոսել է նաև այն մասին, որ արդեն ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը չէր հայտնվում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում:

«Հենրիխը լավ տղա է, նա երբեք չի բողոքում: Մրցաշրջանի մեկնարկում նա անգամ պահեստայինների նստարանին տեղ չուներ, սակայն խաղից խաղ կարողացավ իր տեղը հաստատել հիմնական կազմում: Նա միշտ քրտնաջան աշխատում է և իր առաջ նոր մարտահրավերներ է դնում: Մենք բոլորս շատ հպարտ ենք Մխիթարյանով Հայաստանում»,-ասել է հայազգի ֆուտբոլիստը:

Ջորկաեֆը փաստել է, որ հաշվի առնելով նախորդ մրցաշրջանի վստահ ավարտը՝ Մխիթարյանն այս տարի կլինի իր մարզավիճակի գագաթնակետին. «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պետք է մեկը, ով կփոխի խաղը երկրորդ կեսում` դա Հենրիխն է: Նրան մեծ մրցաշրջան է սպասում»,-եզրափակել է Եվրոպայի և աշխարհի նախկին չեմպիոնը:

2016/17 մրցաշրջանում Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի գավաթակիր` դառնալով կարևոր գոլի հեղինակ եզրափակիչում:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]