Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ճապոներեն երգերով նոր ձայնասկավառակի շնորհանդեսը

Կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ճապոներեն երգերով նոր 
ձայնասկավառակի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ձայնասկավառակի շնորհանդեսը: Ճապոներեն 10 հայտնի երգերից բաղկացած ձայնասկավառակը թողարկվել է աշխարհահռչակ Victor Entertainment ընկերության հետ համատեղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,շնորհանդեսին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Հատկանշական է, որ նոր ձայնասկավառակի թողարկմամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արդեն 4-րդ անգամ է համագործակցում ճապոնացիների հետ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը տեղեկացրել է, որ հայ երեխաների կատարմամբ ճապոներեն երգերի ձայնասկավառակը հաջողությամբ վաճառվում է Ճապոնիայում և առցանց՝ ամբողջ աշխարհում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]