1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանական բանջարեղենը կրկին hետ է ուղարկվել. այս անգամ Ռուսաստանից

Ադրբեջանական բանջարեղենը կրկին hետ է ուղարկվել. այս անգամ Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների կողմից Կուրգանի շրջան ներկրված ադրբեջանական լոլիկի սանիտարական ստուգումների արդյունքում՝ ռուսական շուկայից հեռացվել է ավելի քան 16 տոննա լոլիկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությանը:

Իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանից ներկրված լոլիկները թունավոր քիմիկատներ են պարունակում:

ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունը խստիվ արգելել է լոլիկի իրացումը, ինչպես նաև համապատասխան մասնագետներին հանձնարարվել է ապրանքի՝ թունաքիմիկատներից մաքրում:

Ղազախստանը հունիսի 10-23-ը հետ էր ուղարկել Ադրբեջանից ներկրված 81,5 տոննա կարտոֆիլ:Կարտոֆիլի ուղարկման պատճառը եղել է այն, որ ներկրված ապրանքը անհրաժեշտ բուսասանիտարական ստուգում անցելուց հետո որակվել է ոչ պիտանի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]