Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հուլիս

Juno զոնդն սկսել Է տվյալներ հաղորդել Յուպիտերի Մեծ կարմիր բծի մասին


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Juno («Յունոնա») ավտոմատ միջմոլորակային կայանը բարեհաջող կերպով կապի մեջ Է մտել Երկրի հետ եւ սկսել գիտական տվյալների հաղորդումն այն բանից հետո, երբ հուլիսի 10-ին թռել Է Յուպիտերի առեղծվածային Մեծ կարմիր բծի վրայով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այդ վիթխարի մթնոլորտային մրրիկի լուսանկարները, որը գոյություն ունի, ենթադրաբար, արդեն ավելի քան 350 տարի, ենթադրվում Է հրապարակել հուլիսի 14-ին:

Այս մասին հուլիսի 11-ին ՏԱՍՍ-ին հաղորդել Է Սան Անտոնիոյում (Տեխասի նահանգ) Հարավ - արեւմտյան հետազոտական ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչ Դեբ Շմիդը: Գիտահետազոտական կազմակերպությունը, որտեղ նա աշխատում Է, ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) եւ Միացյալ Նահանգների մի շարք այլ ինստիտուտների հետ զբաղվում Է Juno-ի առաքելության օժանդակմամբ:

«Տիեզերական ապարատը «տուն զանգահարեց» այն բանից հետո, երբ թռչում Էր (Մեծ կարմիր բծի վրայով): Տվյալները հաղորդվում են»,- հայտարարել Է Շմիդը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ