Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 12.07.2017

Սպասվող լրահոս. 12.07.2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հուլիսի 12-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նրանք կներկայացնեն ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունքները:

Հայաստանյան քաղաքագիտական դաշտը քննարկում է Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը կներկայացնի իր վերլուծություններն աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ղարաբաղյան խնդրի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ուսումնասիրություններ է կատարել խաղալիքի շուկայում: Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը կներկայացնի շուկայում առկա ռիսկերն և դրանց հաղթահարման ուղիները:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և գնումների փորձագետ Արսեն Համբարձումյանը կներկայացնեն ՀՀ հանրային գնումների համակարգի 2017թ. առաջին կիսամյակի գործունեության մոնիտորինգի արդյունքները:

Թեքեյան Կենտրոնում տեղի կունենա Լուսանկարչի միջազգային օրվան նվիրված «Լուսանկարչի օրագրից» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին կմասնակցի 27 հայաստանցի լուսանկարիչ, որոնք կներկայացնեն իրենց լավագույն աշխատանքները:

Հուլիսի 14-16-ը Հայաստանում կանցկացվի «Ոսկե ձայն 2017» միջազգային մրցույթը: Այն ներկայանում է առավել ընդգրկուն կազմով ու մասնակիցներով: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը, «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանը և այլք կներկայացնեն մանրամասներ սպասվող մրցույթի մասին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները կայցելեն Օլիմպավանում մարզումներ անցկացնող Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի անդամներին, որոնք պատրաստվում են Թուրքիայում կայանալիք 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին: Նախարարության աշխատակիցները կծանոթանան մարզումների ընթացքին և մարզահագուստներ կհանձնեն մարզիկներին: Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակության կազմում ընդգրկված է 12 մարզիկ՝ 10 ըմբիշ և 2 ձյուդոիստ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]