Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայում բացահայտել են Թրամփի այցի մանրամասները

Ֆրանսիայում բացահայտել են Թրամփի այցի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելիսեյան պալատը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս շաբաթ Փարիզ կատարելիք այցի մանրամասները. նախատեսվում են հանդիպումներ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ Սենայի երկու ափերին, ընտանեկան ընթրիք Էյֆելյան աշտարակի վրա և ռազմական շքերթ Բաստիլի գրավման օրվա առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համաձայն Մակրոնի աշխատակազմի հրապարակած օրակարգի՝ հինգշաբթի կեսօրին տեղի կունենա Թրամփի պաշտոնական հանդիպումը Սենայի ձախ ափին՝ Հաշմանդամների Տանը: Դրանից հետո երկու նախագահները կտեղափոխվեն աջ ափ՝ Մակրոնի նստավայր, որտեղ տեղի կունենան տետ-ա-տետ բանակցություններ:   

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Թրամփը կժամանի Փարիզ, որպեսզի քննարկվեն բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են երկու կողմերին, այդ թվում սիրիական խնդրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]