1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սուրեն Քրմոյանն անդրադարձել է Human Rights Watch-ի վերջին հաղորդագրությանը

Սուրեն Քրմոյանն անդրադարձել է Human Rights Watch-ի վերջին հաղորդագրությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային կառույցների կողմից բարձրացված բոլոր մտահոգությունները իրենց պատասխանը ստանալու են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ոստիկանների և ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությանը, հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Բազմաթիվ անգամ իրավապահ մարմինները նշել են, որ համապատասխան քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում: Չմոռանանք նաև անմեղության կանխավարկածի մասին, որովհետև մենք չենք կարող ասել, որ տվյալ անձը արդեն մեղավոր է և նա չպետք է  կատարի իր ծառայողական պարտականությունները»,- ասաց Քրմոյանը:

Քրմոյանը  ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության  մոտեցումն այս դեպքի առիթով:

 «Արդարադատության նախարարությունը միանշանակ կողմ է, որ հանցագործության բոլոր դեպքերը , որոնք կատարվել են թե սովորական քաղաքացիների, և թե իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից, լիարժեք քննվեն ու մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Եթե անձը մեկ դեպքով պատասխանատվության չենթարկվի, դա կարող է շղթայական հետևանքներ ունենալ: Միջազգային կառույցների կողմից բարձրացված բոլոր մտահոգությունները իրենց պատասխանը ստանալու են»,-ընդգծեց Քրմոյանը:

Քրմոյանը նաև անդրադարձավ դատական համակարգում ծանրաբեռնվածության խնդրին՝ շեշտելով, որ համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար դատավորների թիվը մեխանիկորեն չի ավելացվելու:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]