Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կայացավ բանաստեղծ Վահագն Մուղնեցյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառում

Կայացավ բանաստեղծ Վահագն Մուղնեցյանի ծննդյան 70-ամյակին նվիրված 
միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ Վահագն Մուղնեցյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության և Գրողների միության համատեղ նախաձեռնությամբ:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Վահագն Մուղնեցյանի գրականությունն առանձնանում է իր ժամանակի գրականությանը բերած թարմ հոսանքով, երևակայությամբ, ժամանակակից կյանքի խորը իմացությամբ, նաև՝ հումորի այն չափաբաժնով, որն օգնում է թեթևորեն ընկալելու գրվածը: Նա եղել է ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային միավորման հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ, 2000- 2007-ին՝  ՀՀ ՊՆ կենտրոնական սպայի տան պետ, նաև մարտական գործողությունների մասնակից է: Հանրապետական գրական մամուլում իր գործունեությունը սկսել է որպես լրագրող, եղել է նաև «Ոսկան Երևանցի» հրատարակչության գլխավոր խմբագիր: Ունի 6-ից ավել գիրք՝ «Զոհանվեր», «Տաբու», «Բազմաշավիղ», «Եկվորներ», «Ալիզ» և այլն»,-ասաց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու նշեց, որ նրա «Տաբու» վեպն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին:

Մուղնեցյանի  ողջ ստեղծագործությունը՝ արձակը և բանաստեղծությունը, հայոց նորագույն գրականության կարևոր բաղկացուցիչ է: «Ալիզ»-ի վերջաբանի հեղինակ Ռուբեն Հովսեփյանն իրավացի էր, երբ նշում էր, որ Ալիզը ձեռքից ձեռք կանցնի, կընթերցվի ու կսիրվի: Սիրվել են նաև նրա մյուս ստեղծագործությունները»,-ասաց  բանաստեղծ Վալերի Փիլոյանը:

Իր երգերով բանաստեղծին շնորհավորելու էր եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարության սպայի տան զորական համույթը՝ Արամ Գալստյանի ղեկավարությամբ:

 2006-ին Վահագն Մուղնեցյանին շնորհվել է Երևանի Դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի պրոֆեսորի կոչում, նույն թվականին արժանացել է ՀՀ Արվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչման: 2008-ին արժանացել է ՀՀ Մշակույթի  նախարարության ոսկե մեդալի, «Եկվորներ» և «Ալիզ» վեպերի համար արժանացել է  Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի, 2014 –ին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի, ՀԳՄ գրական վաստակի մեդալի և բազմաթիվ այլ մեդալների՝ շնորհված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]