Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները շարունակում են այցելությունները տարբեր երկրներ

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները շարունակում են այցելությունները տարբեր երկրներ

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները շարունակում են այցելությունները տարբեր երկրներ:
Փառատոնի 16 դափնեկիրները՝ խմբի ղեկավար Բելա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, հուլիսի 9-ին վերադարձան մեծ շրջագայությունից: Այս ընթացքում նրանք եղել են Իտալիայում, Սլովենիայում և Ավստրիայում, այցելել են նաև Սուրբ Ղազար կղզի, ծանոթացել պատմամշակութային հարուստ ժառանգությանը, մասնակցել են բազմաթիվ վարպետության դասերի ու համերգների՝ հարստացնելով իրենց երաժշտական գիտելիքներն ու ընդլայնելով աշխարհընկալումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի մամլո գրասենյակից, 12-օրյա այցի շրջանակում դափնեկիրներն երաժշտական բարձրագույն հաստատություններում վարպետության դասեր են առել կոմպոզիտոր, պրոֆեսոր Դը յու Սեն Դեֆ Դեգի , աշխարհահռչակ ջութակահար Բենջամին Իզմաիլովի, մեցո-սոպրանո Մանցա Իզմաիլովայի մոտ:
Բոլոր մասնակիցները ստացել են սերտիֆիկատներ: Առաջիկայում ևս բազմաթիվ խմբեր կշրջագայեն տարբեր երկրներում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]