1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեփանակերտը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից միջազգային հանրության դիրքորոշման հնչեցում է ակնկալում

Ստեփանակերտը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից միջազգային հանրության 
դիրքորոշման հնչեցում է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շատ կարևոր է միջազգային հանրության դիրքորոշման հստակ հնչեցման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Մենք միշտ արժևորել ենք ցանկացած նման հանդիպում։ Այս հանդիպումներից, իհարկե, դժվար է ակնկալել վերջնական, համապարփակ կարգավորում։ Այդ ամենը հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական, աննորմալ պահվածքը։ Այն, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից՝ միանշանակ է։ Բացի այդ, սա ոչ միայն երկու արտգործնախարարների հանդիպում է, այլև միջազգային հանրության դիրքորոշումն է հստակ հնչում այդ հանդիպումների ժամանակ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից 3-ը ներգրավված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեջ»,- նշեց Բաբայանը:  
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]