Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ հնարավորություն է տալիս իր հաճախորդներին շահել հինգ iPhone 7

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ հնարավորություն է տալիս իր հաճախորդներին շահել հինգ iPhone 7

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև  2017 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ Հայաստանում միայն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկվող American Express Քարտով կատարե՛ք նվազագույնը 1000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ վճարումներ Հայաստանի կամ արտերկրի ցանկացած առևտրի և սպասարկման կետում (բացառությամբ ինտերնետային կայքերի առցանց խանութների)  և ստացեք հնարավորություն շահելու չորս iPhone 7 բջջային հեռախոսներից մեկը։ 

Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • Անկանխիկ վճարումներ կատարելուց հետո տվյալ առևտրի և սպասարկման կետում նկարել American Еxpress տարբերանշանը կամ Ձեր American Еxpress  քարտը (այնպես, որ Քարտի ամբողջական համարը և այլ տվյալներ չերևան),
  • այդ նկարը բեռնե՛լ Facebook սոցիալական ցանցի Ձեր էջում #myamexcard գլխագրով՝ պարտադիր նշելով առևտրի և սպասարկման կետի անվանումը (օր.՝ #acbacreditagricolebank) կամ գտնվելու վայրը, եթե վերջինս հասանելի է քարտեզի վրա (location): 

Որքան շատ նման հրապարակումներ իրականացնեք, այդքան մեծ կլինի շահելու հավանականությունը: Չորս iPhone 7 բջջային հեռախոսները կխաղարկվեն #myamexcard գլխագրով հրապարակումներ կատարած Քարտատերերի միջև, իսկ ևս 1-ը կխաղարկվի #myamexcard գլխագրով հրապարակումները տարածած /share/ օգտատերերի միջև: Խրախուսե՛ք Ձեր ընկերներին տարածել Ձեր հրապարակումները, և նրանք նույնպես կդառնան մրցույթի մասնակից: 

Խաղարկությունը կկայանա սեպտեմբերի 20-ին` առցանց հեռարձակմամբ: 

Մրցույթի մասնակցության պայմաններին և դրույթներին կարող եք ծանոթանալ այստեղ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]