1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Անթեղ» կինոնկարն անդրադարձ է խճճված ընտանեկան հարաբերություններին

«Անթեղ» կինոնկարն անդրադարձ է խճճված ընտանեկան հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի համալսարանի հաղորդակցությունների բաժինն ավարտած թուրք ռեժիսոր Զեքի Դիմիրքուբուզի 11-րդ՝ «Անթեղ» ժապավենը պատմում է կնոջ և տղամարդու առաջ ծառացած խնդիրների մասին: Այն բազմաթիվ մրցանակների է արժանացել և ցուցադրվել Վիեննայում, Կաննում, Ամստերդամում: Ֆիլմն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին: Կինոնկարի մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Կինոժապավենը մարդկային բնության, մարդու մութ կողմերի մասին է: Ընդգծեմ, որ բոլոր ֆիլմերում էլ անդրադառնում եմ այդ թեմաներին: Կան երեք կերպարներ ֆիլմում, որոնք հակահերոսներ են, և իմ բոլոր կինոնկարները հակահերոսական են, քանի որ ես չեմ հավատում հերոսների գոյությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  Դիմիրքուբուզը:

Նա շեշտեց, որ իրականում ժապավեններ է ստեղծում մարդկային հարաբերությունների, մարդու էության մասին ու չի անդրադառնում հասարակական-սոցիալական խնդիրներին. չի մտածում, թե  հանրությունն ինչպես կընկալի դրանք:

Նա կարծում է, որ ֆիլմերը պետք է ազատ լինեն գաղափարախոսությունից ու քարոզից, որը վառ է արտահայտվում սոցիալական, քաղաքական, հասարակական կինոնկարներում:

Երբ Ջեմալին ձերբակալում են Ռումինիայում, նրա կինը՝ Էմինեն, մենակ է մնում իր երեխայի հետ, որին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ: Էմինեն  աշխատանքի է ընդունվում կարի արհեստանոցում, որտեղ հանդիպում է Զիյային` ամուսնու նախկին գործատուին: Զիյան չի կարողանում անտարբեր մնալ` իմանալով, թե ինչ զրկանքների մեջ է այն կինը, որին ինքը ժամանակին համակրում էր: Ամիսներ անց տուն վերադառնալով` Ջեմալը տեսնում է, որ կինն աշխատանք ունի, իսկ երեխան առողջ է:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]