1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դատարանների հստակ տարանջատումը կապահովի դատական համակարգի գործունեության արդյունավետությունը

Դատարանների հստակ տարանջատումը կապահովի դատական համակարգի 
գործունեության արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական համակարգը պետք է լինի հստակ տարանջատված և բալանսավորված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 11-ին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Ամենակարևորը դատական համակարգում տարբեր ատյանների դատարանների լիազորությունների հստակեցումն է: Դատական համակարգը պետք է լինի հստակ տարանջատված և բալանսավորված: Սա նշանակում է, որ պետք է դատական օրենսգրքով ամրագրվեն յուրաքանչյուր դատարանի գործառույթները և տարբեր ատյանների դատարանների միջև փոխգործակցությունը, որն ապահովելու է արդարադատության և դատական համակարգի  գործունեության արդյունավետությունը»,- ընդգծեց Քրմոյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի խոսքով` թիրախավորվել են դատարանների և դատավորների ներքին անկախության ապահովման համար երաշխիքները:

«Եթե նախկին բարեփոխումները նպատակաուղղված են եղել դատական համակարգը արտաքին միջամտությունից պաշտպանելուն, ապա հիմա թիրախավորվել է դատարանների ներքին անկախությունը: Դատական համակարգում ներդրել ենք էլեկտրոնային համակարգ` արդյունավետությունը ապահովող և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող գործիք»,- ասաց Քրմոյանը:

Ըստ նրա`  նոր ծրագրեր են մշակվում դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

«Դրանցից մեկը`  վեճերի լուծման այլընտրանքային տարբերակն է: Ինչպես նաև փորձելու ենք  ամբողջ դատական գործընթացները` դատարան դիմելը, վճռի կայացումը , փաստաթղթերի շրջանառությունը, ապահովել էլէկտրոնային եղանակով»,- եզրափակեց Քրմոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]