Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս.11.07.2017

Սպասվող լրահոս.11.07.2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Այսօր` հուլիսի 11-ին,  լրագրողների հետ կհանդիպի ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նա կներկայացնի ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում արդարադատության ոլորտում սպասվող բարեփոխումները:  

ՀՀ կառավարության նոր ծրագրի կրթության ոլորտում սպասվող բարեփոխումները փորձագետների ուշադրության կենտրոնում են: Կրթության ոլորտի փորձագետներ Անահիտ Բախշյանը և Սերոբ Խաչատրյանը կներկայացնեն իրենց դիտարկումները սպասվող բարեփոխումների մասին:

Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից արդեն երկրորդ անգամ կանցկացվի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը։ Այս տարի մրցույթին կմասնակցի  7 թիմ Երևանից և մարզային տարբեր դպրոցներից: Թիմերը նախ կմրցեն նախընտրական փուլերում, ապա կշարունակեն պայքարը եզրափակչում։ Ազգային փուլում հաղթած թիմը նոյեմբերին կմեկնի Կոստա Ռիկա՝ մասնակցելու միջազգային փուլին և ներկայացնելու Հայաստանը։

Շոգ եղանակով պայմանավորված լողափնյա սեզոնի բացմանը զուգահեռ կարևորվում են անվտանգության հարցերը: Այս ընթացքում ջրափրկարարները հատուկ ռեժիմով են աշխատում` ջրահեղձումներից խուսափելու համար: Ջրային գոտիներում անվտանգության  աշխատանքները կներկայացնի Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Հատուկ ջրափրկարարական ջոկատի  հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Արմեն Ճզմաչյանը։

Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր, Գրեմմիի կրկնակի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը, «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի գեղ.ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը, «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը կհանդիպեն լրագրողների հետ։ Նրանք կներկայացնեն Երևանում կայանալիք Մաքսիմ Վենգերովի համերգային ծրագիրը, ինչպես նաև «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի արդյունքները:

Այսօր ընթերցասեր հասարակությանը կներկայացվի «Երևան. XX դար» գրքի նոր հրատարակությունը: Այն քաղաքամայր Երևանի ողջ կոլորիտն ու պատմական դիմագիծն ամփոփող պատկերազարդ գիրք է: Միջոցառման հյուրն է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նոր՝ «Դեբյուտ» նախագիծը, որի առաջին տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա ժամը  19:00-ին: Ներկայացված է երիտասարդ կոմպոզիտոր Աննա Մանուկյանի` «Տերևների պար» ստեղծագործությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]