Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեհական կինոյի օրը մեկնարկեց Անջեյ Վայդայի «Հետպատկերներ» ֆիլմի ցուցադրությամբ

Լեհական կինոյի օրը մեկնարկեց  Անջեյ Վայդայի  «Հետպատկերներ» ֆիլմի 
ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կինոյի և թատրոնի մեծանուն ռեժիսոր Անջեյ Վայդայի «Հետպատկերներ» ֆիլմը պատմում է հայտնի լեհ նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկու մասին: Կինոնկարը ցուցադրվեց հուլիսի 10-ին Լեհական կինոյի օրվա շրջանակում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

«Ոսկե ծիրան» փառատոնն աշխարհում ամենասպասված և սիրված տոներից է, որի կողքին կանգնած է մեր դեսպանությունը: Լեհական կինոյի մեծ վարպետ Անջեյ Վայդան կյանքից հեռացավ անցյալ տարի, և հենց այդ ժամանակ նա պետք է մասնակցեր փառատոնի մեկնարկին և իր համար նախատեսված մրցանակ ստանար: Այսօր ես եմ ընդունելու նրա համար նախատեսված մրցանակը, և ինձ համար դա մեծ պատիվ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց  ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

 Ներկա էր նաև ֆիլմի պրոդյուսերը, ով ասաց, որ ոչ միայն Լեհաստանը, այլև ամբողջ աշխարհն է ցավում մեծ ռեժիսորի մահվան համար: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ և վստահ եմ, որ նա էլ նույնը կասեր»,-ասաց պրոդյուսերը և հավելեց, որ կինոնկարը Վայդայի վերջին ֆիլմն էր ու «Հետպատկերներ» անվան իմաստը ներկաները կհասկանան միայն այն դիտելուց հետո:

Հետպատերազմյան Լեհաստանում ապրող և ստեղծագործող հայտնի նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկին դասավանդում է Լոձի կերպարվեստի ազգային դպրոցում: Նա մեծ արվեստագետ է և ունիզմի տեսության համահեղինակ, ով  հայտնի  է դառնում երկրորդ  աշխարհամարտից առաջ: Ուսանողները նրան ընդունում են որպես «արդի նկարչության մեսիա», այնինչ համալսարանի ղեկավարությունը և Մշակույթի նախարարությունն այլ կարծիքի են: Ստշեմինսկին  չի դավաճանում իր  արվեստին և հրաժարվում է ենթարկվել կուսակցական հաստատություններին ինչի համար էլ ի վերոջ  վտարվում է համալսարանից և նկարիչների միությունից:  Ստշեմինսկու ուսանողները շարունակում են սատարել իրենց ուսուցչին`  հաճախելով նրա մասնավոր դասախոսություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]