1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում կներդրվի կինոհանձնակատարի ինստիտուտ

Հայաստանում կներդրվի կինոհանձնակատարի ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է Կինոյի մասին օրենքի ստեղծում, որը  թույլ կտա ոլորտում իրականացնել մի շարք բարեփոխումներ: Ներդրվելու է կինոհանձնակատարի ինստիտուտը, թվայնացվելու է «Հայֆիլմ»-ի ոսկե ֆոնդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 10-ին կայացած ասուլիսում ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

«Կինոոլորտը լինելու է ՀՀ մշակույթի նախարարության առաջիկա 5 տարվա կարևորագույն ուղղություններից մեկը: Տարբեր հասարակական կառույցների և կազմակերպությունների հետ քննարկվում է Կինոյի մասին օրենքի ստեղծումը: Ի տարբերություն այլ ոլորտների՝ կինոմատոգրաֆի սահմանափակումների մեջ պետական կարգավորումներն արդեն արդիական են դարձել: Ստեղծվելու է մի կառույց՝ կինոհանձնակատարը,  որը զբաղվելու է Հայաստանում կինոարտադրության խթանմամբ և նպաստավոր պայմանների ապահովմամբ նաև արտերկրի կինոարտադրողների համար»,-ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ կինոհանձնակատարը կօգնի նկարահանումների համար փակել փողոցները, ստանալ թույլտվություն, որոշակի կազմակերպություններից վարձակալել տեխնիկա: Նաև գույքագրվելու է կինոոլորտի ունեցվածքը:

«Կարևորագույն խնդիր է մեզ համար ապահովել տեղեկատվական հասանելիությունն ու մատչելիությունը: Ազգային գրադարանն արդեն սկսել է թվայնացնել գրականությունը: Նախատեսում ենք, որ 5 տարում փորձելու ենք թվայնացնել և համացանցում տեղադրել մինչ 1960 թվականի Ազգային գրադարանում պահվող հավաքածուները: Թվայնացնելու ենք նաև բոլոր օպերային ստեղծագործությունների նոտաները, ինչպես նաև այն կինոժառանգությունը՝ հիմնականում «Հայֆիլմ»-ի ոսկե ֆոնդը՝ մոտ 415 ֆիլմ, որից  դեռ ընդամենը 2/3-րդն է թվայնացված»,-ասաց  Արթուր Պողոսյանը:

Նախատեսվում է նաև, որ օտարերկյա ներդրումներով կինոարտադրողն իր ծախսած գումարի 20 տոկոսը հետ կստանա: Այս մոդելը տարածաշրջանում կիրառում է նաև Վրաստանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]