1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրապարակախոսական գլուխգործոց, հորինվածք` գոյություն չունեցող նախնիների մասին. Աշոտյանն արձագանքել է Մամեդյարովի ելույթին

  Հրապարակախոսական գլուխգործոց, հորինվածք` գոյություն չունեցող նախնիների 
մասին. Աշոտյանն արձագանքել է Մամեդյարովի ելույթին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Ադրբեջանում դիվանագիտական ծառայության աշխատակիցների տոնի առթիվ հնչած Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ելույթին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արմեն Աշոտյանն իր ֆեսյբուքյան էջում հեգնանքով գրել է, որ «անթաքույց հաճույքով» կարդացել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի նկատառումները` հնչած Ադրբեջանում դիվանագիտական ծառայության աշխատակիցների տոնի առթիվ: Ըստ նրա` այս հրապարակախոսական գլուխգործոցը Ադրբեջանի քաջարի պատմագրության ուղիղ շարունակությունն է` միջազգային հանրությանը բացահայտելով այն «սրբազան դերը», որը ադրբեջանցիները խաղացել են մարդկության պատմության ընթացքում:

«Նախարարն, իհարկե, համեստություն է արել: Տեքստում տեղ չի գտնվել ադրբեջանցի դիվանագետների այն սխրագործությունների համար, ինչպիսին համաձայնագիրն է նեանդերթալցիների և կրոմանյոնցիների չհարձակվելու մասին, բամբակի առատ բերքի պայմաններում միջազգային ջրհեղեղի կասեցումը, Պելեպոնեսյան պատերազմի ժամանակ Հին Բաքվի և Սպարտայի միջև միության կնքումը, Հռոմի փրկության գործում ադրբեջանական սագերի դերակատարումը, Սպիտակ և Կարմիր վարդերի պատերազմում միջնորդությունը` նպատակ ունենալով պահպանել ծաղիկների միջազգային գները և, իհարկե, լոլիկային դիվանագիտության հնարավորությունները` լուծելով իսպանական և պորտուգալական թագավորությունների կոնֆլիկտը: Եվ վերջում, որպեսզի ոչ ոք չկասկածի, որ ադրբեջանական դիվանագիտությունն ունեցել է հազարամյակների պատմություն, պետք էր ընդգծել, որ հենց Բաքվի դիվանագետներն են համոզել Աստծուն ապահովել Ադամի և Եվայի համար անհրաժեշտ ապրանքների սպառողական զամբյուղը:

Այսպիսի  տպավորիչ պատմական բարձունքներ ունենալով, ադրբեջանական դիվանագիտության ընթացիկ խնդիրները մանրուք են թվում: Բայց եթե շատ երկար նստել Կասպից ծովի ափին, հորինել նոր գործողություններ գոյություն չունեցող նախնիների մասին, ապա կարելի է նկատել, որ ինչ-որ մեկն աննկատ նստել է քո կողքին»,-ասել է Արմեն Աշոտյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]