Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալացի նահանգապետը դեմ է ադրբեջանական գազը Եվրոպա տանող գազատարի կառուցմանը

 Իտալացի նահանգապետը դեմ է ադրբեջանական գազը Եվրոպա տանող գազատարի 
կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Ապուլիա նահանգի նահանգապետ Միկելե Էմիլիանոն դեմ է հանդես եկել TAP գազատարի կառուցմանը, որով ադրբեջանական գազը տեղափոխվելու է Եվրոպա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Իտալացի նահանգապետը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել և ընդունել մեկ այլ նախագիծ, որը կմիացնի Բալկաններն ու Ապուլիան: Խոսքը «Eagle LNG» նախագծի մասին է, որը ներկայացվել է ամերիկյան «Falcone Group» ընկերության կողմից: Այդ ծրագրի համաձայն՝ պետք է կառուցվի 110 կիլոմետրանոց խողովակաշար, որի միջոցով Բալկաններ և Իտալիայի հարավ կհասցվի ամերիկյան և կատարական գազը: Նահանգապետն այս նախագիծը «Բալկանների և ամբողջ Եվրոպայի համար ռազմավարական» է անվանել: Նախագիծը ներկայացված է եղել դեռևս 2016 թվականին և ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Գիտնականների և իրավապաշտպանների մի լայն շրջանակ ևս դեմ է արտահայտվել TAP-ի նախագծին և այդ մասին դիմում է ուղարկել Եվրահանձնաժողով՝ խնդրելով հրաժարվել նախագծի իրականացումից: Գիտնականները, հատկապես, անհանգստացած են գազատարի կառուցումից հետո էկոլոգիական խնդիրների առաջացմամբ: Դիմում ներկայացրածները «Greenpeace», «Bankwatch Network», «Friends of the Earth Europe», «Climate Action Network Europe» ընկերությունների անդամներ են, ինչպես նաև մշակույթի մի շարք գործիչներ: Նրանք այդ նախագիծը ֆինանսավորող բանկերին ևս կոչ են արել գումար չներդնել այդ նախագծի մեջ:      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]