Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻՊ-ն առաջարկում է խստացնել փաստաբանների լիազորությունների իրականցումը խոչընդոտելու քրեական պատասխանատվությունը

ՄԻՊ-ն առաջարկում է խստացնել փաստաբանների լիազորությունների իրականցումը 
խոչընդոտելու քրեական պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշակել և շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է խստացնել փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու քրեական պատասխանատվությունը: Ազգային ժողովում «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քննարկման արդյունքների հիման վրա մշակվել և շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է քրեական օրենսգիրքը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ պաշտոնատար անձից բացի կհամարվի ցանկացած այլ անձ, ով խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունն առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման»,-ասաց օմբուդսմենը:

Առաջարկվում է նաև պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով:

Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով: «Ի վերջո, փաստաբանի իրավական պաշտպանությունը պատահական չէ, այն ուղղված է վստահորդին պատշաճ իրավաբանական օգնություն տրամադրելուն»,-նկատեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]