1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում սահմանվել է 4594 անձի հաշմանդամություն

Հայաստանում սահմանվել է 4594 անձի հաշմանդամություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի հունիսի 1-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել է 5986 բժշկասոցիալական փորձաքննություն՝ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 21 տարածքային մարմինների կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորձաքննության արդյունքում Հայաստանում 4594 անձի հաշմանդամություն է սահմանվել, չի սահմանվել` 1378 անձի, 14 անձի տրամադրվել է վերականգնողական անհատական ծրագիր:

Հայաստանում առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 1275 անձ: Փորձաքննությունների արդյունքում հաշմանդամություն է սահմանվել 970 անձի, իսկ չեն ճանաչվել 305-ը,  35 անձի դեպքում որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները: 

Այս դեպքում հաշմանդամ չճանաչված  անձինք, այն հիվանդություն ունեցողներն են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման: Այս մարդիկ ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա,   օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և  հետագայում անձը  հաշմանդամություն ձեռք չբերի:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]