1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արման Թաթոյանն անընդունելի է համարում մերձավոր ազգականների հետ կալանավորված անձանց տեսակցություններն արգելելու պրակտիկան

Արման Թաթոյանն անընդունելի է համարում մերձավոր ազգականների հետ 
կալանավորված անձանց տեսակցություններն արգելելու պրակտիկան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների աշխատակազմում մշակվել և շրջանառության մեջ է դրվել Կալանավորված անձանց տեսակցությունները մերձավոր ազգականների կամ ընտանիքի անդամների հետ երաշխավորող օրենսդրական նախագծերի փաթեթ: Ազգային ժողովում «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Դրանով առաջարկվում է սկզբունքորեն փոխել տեսակցություններն արգելող գործող օրենսդրական մեխանիզմը և դրանից բխող անընդունելի պրակտիկան, երբ անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ կարող է արգելվել առանց դրա բավարար հիմքերի: Մեր կողմից առաջարկվել է մերձավոր ազգականի կամ օրինական ներկայացուցչի տեսակցությունը արգելելու հնարավորությունն ամբողջությամբ տեղափոխել դատական վերահսկողության ոլորտ, սահմանել դատարանի կողմից այդ արգելքի կիրառության պարբերական վերանայման պարտականություն՝ անկախ նրանից՝ անձը բողոքում է, թե ոչ: Առաջարկում ենք սահմանել դատական վերանայման հստակ ժամկետներ, որոշումն անձին հանձնելու պարտականություն՝ բողոքարկման իրավունքը երաշխավորելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երաշխավորել    կալանավորված անձանց՝ երկարատև տեսակցություններ ունենալու իրավունքը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ անընդունելի է մերձավոր ազգականների կամ ընտանիքի անդամների հետ կալանավորված անձանց տեսակցություններն արգելելու պրակտիկան: Նրա խոսքով՝ թերի օրենսդրական կարգավորումների պատճառով գործնական աշխատանքում զգալի է կամայական սահմանափակումների ռիսկը, որոնք իրենց հերթին այդ դեպքում կարող են ունենալ ազատությունից զրկված անձին լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ: Մինչդեռ, ըստ Արման Թաթոյանի,  կալանքի տակ գտնվող ու հատկապես այդպիսի իրավիճակում առաջին անգամ հայտնված անձանց դեպքում մերձավոր ազգականի կամ ընտանիքի հետ կապը հաճախ ունի առանցքային նշանակություն նրա հոգեբանական վիճակի, ինչպես նաև ազատության զրկման վայրից դուրս գալուց հետո հասարակություն ինտեգրվելու տեսանկյունից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]