1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Օրիժին» ֆիլմի հերոսների մեծ մասը հայեր են

«Օրիժին» ֆիլմի հերոսների մեծ մասը հայեր են

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսուհի պանրագործի ագարակում կազմակերպված փառատոնի մասին պատմող կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Համահայկական համայնապատկեր ազգային մրցույթում:  Ֆիլմի ռեժիսորը Աշոտ Մկրտչյանն է, ով աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, վավերագրական ֆիլմերի «Հայկ» ստուդիայում, որի հետ համագործակցում է մինչ օրս: Ռեժիսորը «Օրիժին»-ի մասին խոսեց հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Նկարեցի այս կինոն, քանի որ ինձ հնարավորություն տրվեց հայտնվել Ֆրանսիայում անցկացվող մինի փառատոնի, որն իրականացավ Վալանսից ոչ հեռու գտնվող ագարակում: Ագարակատերը չափազանց հետաքրքիր կին է, ով գնահատում է բարձր արվեստը: Ծանոթանալով ընկերոջս նկարչական աշխատանքներին` նա նախաձեռնեց այդ փառատոնը, որին մասնակցեցին տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց ռեժիսորը:

Նա հավելեց, որ շատ ուրախ է իր կինոնկարը տեսնել «Ոսկե ծիրան»-ի շրջանակում:

Ֆիլմի հերոսները մարդիկ են, որոնք կյանքում չեն հանդիպել իրար: Միմյանց մասին իմացել են ֆեյսբուքի էջերից: Հերոսները հավաքել են Ֆրանսիայում գտնվող դրախտում, որպեսզի խոսեն իրենց արվեստի աներևակայելի աշխարհի մասին: Նրանք եկել են միմյանց ճանաչելու հայ արվեստի յուրօրինակ փառատոնին, որը կազմակերպվել է իտալական արմատներով ֆրանսուհի ագարակատերը:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]