Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կալանքը պետք է լինի բացառիկ խափանման միջոց. Արման Թաթոյան

Կալանքը պետք է լինի բացառիկ խափանման միջոց. Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան անընդունելի է համարում: Ազգային ժողովում «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ Արման Թաթոյանը, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, ընդգծեց, որ դատական դեպարտամենտից ստացված տվյալներով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների 90 տոկոսից ավելի բավարարվում է, ինչն անընդունելի է: «Պատկերը վկայում է, որ միջնորդությունների 90 տոկոսից ավելին բավարարվում է: Ես կարծում եմ, որ սա ընդունելի չէ: Կալանքը պետք է լինի բացառիկ խափանման միջոց և դա հենց բխում է ազատության կանխավարկածի հիմնարար մոտեցման պահանջներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Թաթոյանը

Օմբուդսմենը հույս հայտնեց, որ իրենց ներկայացրած առաջարկները, ինչպես նաև Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հիմք կտան լուծել այդ խնդիրը: Արման Թաթոյանն ընդգծեց, որ ՄԻՊ-ը կոնկրետ գործերով միջամտելու լիազորություն չունի, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան, որ գործում է Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]