Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Լույսի շողեր» ժապավենում վառ արտահայտված են արտագաղթած արվեստագետների խնդիրները

«Լույսի շողեր» ժապավենում վառ արտահայտված են արտագաղթած արվեստագետների 
խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2000 թվականից Կալիֆոռնիայում բնակվող հայ ռեժիսոր Վահե Խաչատրյանի «Լույսի շողեր» կինոնկարն անդրադառնում է ամերիկահայ տաղանդավոր նկարիչ Նորիկ Դիլանչյանի կյանքին: Ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Համահայկական համայնապատկեր» ազգային մրցույթում: Դրա մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Իմ կյանքում եկավ մի փուլ, երբ ես վստահ էի, որ արվեստի բոլոր ճյուղերից ամենաներկայանալին նկարչությունն է ու դրանով կարելի է գրավել ողջ աշխարհը: Այն կապված չէ տեխնոլոգիական վերելքների կամ արտադրական կազմակերպությունների հետ: Կարծում եմ` այդ գաղափարն ինձ խթանեց ստեղծել այս ֆիլմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վահե Խաչատրյանը:

Նրա խոսքով` հերոսը հետաքրքիր նկարիչ է: «Նա նաև  հաջողակ բիզնեսմեն է իր գործում, սակայն արվեստը դրանից չի տուժում: Նորիկը նաև լավ մանկավարժ է ու կարողանում է արտասահմանում հայ պահել հայ երեխաներին, օգնում արժևորել պատմական, համամարդկային արժեքները»,-ընդգծեց ռեժիսորը:

Ֆիլմը փորձում է բացահայտել ամերիկահայ տաղանդավոր նկարիչ և ուսուցիչ Նորիկ Դիլանչյանի հաջողության ուղին: Կինոժապավենում շոշափվող բազմաթիվ հարցեր բնորոշ են արտագաղթած արվեստագետներին, որոնք ապրում են` ներքին պայքար մղելով նոր հասարակության ժամանակակից հոսանքների և սեփական ինքնության միջև:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]