Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացված «Օտարականը» կինոնկարը պատմում է կիսավեր գյուղի մասին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացված «Օտարականը» կինոնկարը պատմում է 
կիսավեր գյուղի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում բնակվող ռեժիսոր և գրող  Փանոս Աբրահամյանի «Օտարականը» կինոնկարը այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Համահայկական համայնապատկեր» ազգային մրցույթում:  Փանոս Աբրահամյանի ֆիլմերը  ցուցադրվել են Լիբանանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Արաբական Էմիրությունների փառատոններում և ֆորումներում:

«Այնճար գյուղը շատ մոտ է Սիրիային, և այնտեղ գրեթե չեն ապրում երիտասարդ մարդիկ, քանի որ պատերազմական գործողությունների պատճառով նրանց մեծ մասը գաղթել է: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ այդ գյուղը շուտով վերանալու է. հավանաբար դա պատճառ դարձավ, որ  նկարահանեցի «Օտարական»-ը կինոնկարը, որի միջոցով հետագայում կհիշենք գյուղի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ ֆիլմում գեղարվեստորեն ներկայացրել է գյուղի ամենօրյա կյանքը, առկա խնդիրները, Սիրիայի պատերազմի հետևանքները, աղքատությունը, գյուղի նիստուկացը:

Այնճարը հայաբնակ ավան է Լիբանանում, որը Սիրիայի սահմանից ընդամենը մի քանի մղոն է հեռու: Էթնիկ-կրոնական այս փոքրամասնությունը 1930-ականների վերջին է Այնճարում հաստատվել` խուսափելով հնարավոր  հալածանքներից, քանի որ առաջին աշխարհամարտի ընթացքում իրականացված Հայոց ցեղասպանությունից ճիշտ քսան տարի անց մեկ այլ պատերազմի նախօրեին հայերը կրկին թուրքական իշխանություններին թիրախն էին դարձել:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]