1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ծառուկյան» դաշինքը՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին

«Ծառուկյան» դաշինքը՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծառուկյան» դաշինքի օրակարգում Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարց չկա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե «Ծառուկյան» դաշինքը կարող է 2018թ. կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: «Մեր օրակարգում կոալիցիա կազմելու խնդիր չկա: Թե այդ խոսակցություններն ո՞վ և ի՞նչ նպատակով է դնում շրջանառության մեջ`դիմեք իրենց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը:

Հարցին, թե իր կարծիքով 2018թ.   ո՞վ է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, Զոհրաբյանը նշեց, որ ՀՀԿ-ն վերցրել է մեծամասնություն, վերցրել է քաղաքական պատասխանատվությունը. «Թե ով կլինի վարչապետ, ինձ անձամբ ո՛չ վերաբերում է և, անկեղծ ասած, ո՛չ էլ հետաքրքրում»,- ընդգծեց պատգամավորը: «Եթե մենք վերցնեինք մեծամասնություն, այդ ժամանակ ձեր հարցը կլիներ տեղին և այդ ժամանակ ես կասեի, որ վարչապետի թեկնածու եմ տեսնում Գագիկ Ծառուկյանին»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]