1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ,  10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 10-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանն ունի համագործակցության արդյունավետ ավանդույթ եւ այս համատեքստում կարեւորել մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացում Վենետիկի հանձնաժողովի հետ փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի առանցքային կարգավորումներին, մանրամասն քննարկել հստակեցման եւ կատարելագործման անհրաժեշտություն ունեցող դրույթները

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]