Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լոնդոնի խոշոր շուկայում հրդեհը տեղափակված Է

Լոնդոնի խոշոր շուկայում հրդեհը տեղափակված Է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում զբոսաշրջիկների եւ տեղացի բնակիչների շրջանում հանրաճանաչ Camden Market շուկայի շենքերից մեկում բռնկած սաստիկ հրդեհը տեղափակված Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 10-ին այս մասին հայտնել են Լոնդոնի հրշեջ պահպանության ծառայությունում: Նշվում Է, որ հրդեհն սկսվել Է հուլիսի 9-ի ուշ երեկոյան եւ տեղափակվել Է տեղական ժամանակով 02:50-ին (Երեւանի ժամանակով 05:50-ին):

Հրշեջ պահպանության տվյալներով՝առանձին օջախների մերման աշխատանքնաերը շարունակվել են մի քանի ժամ: Բռնկման պատճառն այս պահին անհայտ Է: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ շուրջ 10 հրշեջ մեքենաներ եւ ավելի 70 հրշեջներ են պայքարել սաստիկ կրակի դեմ, որն ընդգրկել Էր Camden Market շուկայի երեք հարկ եւ տանիքը, շուկա, որի տարածքում Է գտնվում Է հազարից ավելի առեւտրական կետ: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]