Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 10.07.2017

Սպասվող լրահոս. 10.07.2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր՝ հուլիսի 8-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կհանդիպի լրագրողների հետ: Նա կներկայացնի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: Հիշեցնենք, որ նախարարության վերջին տվյալներով հանրապետությունում ագրովերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 2 հազար 267 տոննա պտուղ-բանջարեղեն: Ընթացիկ տարվա պտուղ-բանջարեղենի մթերումների գործընթացում ներգրավված են ավելի քան 25 ընկերություններ:

Շրջանառության մեջ կդրվի նոր նամականիշ: «ՀայՓոստ» ընկերության Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում այսօր կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. ամրոցներ» թեմային: Նամականիշի մարման պաշտոնական արարողությանը կմասնակցեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Հասարակական կառույցների քննարկման օրակարգում Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջրառի մասին ԱԺ-ի կողմից հաստատված օրենքն է: «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը և «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն իրենց վերլուծությունները կներկայացնեն օրենքի բնապահպանական ռիսկերի մասին։ Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Ազգային ժողովն ընդունել է Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին օրինագիծը: Նշենք, որ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է:

ՀՀ կառավարության նոր ծրագրով մշակույթի ոլորտում սպասվում են մի շարք բարեփոխումներ: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի մանրամասներ սպասվող բարեփոխումների վերաբերյալ:

Այսօր տեղի կունենան «Արմենիա» միջազգային մրցույթի դաշնակահարների 2-րդ փուլի առաջին օրվա լսումները: Հայկական բարեգործական ընդհանուր միության համերգասրահում «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում հանդես կգա Աբգար Մուրադյանի անվան դուետը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am