Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց Շախմատի ֆեդերացիայի 
նախագահի 
պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը: Կոնֆերանսի 114 պատվիրակներից ներկա էին 95-ը: Ֆեդերացիայի 2013-17 թվակաների աշխատանքային հաշվետվությամբ հանդես եկավ Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ հանրապետության մարզերում առկա խնդիրներին` առաջարկելով Արարատի մարզում բացել շախմատային դպրոց: Բացթողումներից մեկը առաջին տեղակալը համարեց նաև ակումբային առաջնության բացակայությունը: Ձեռքբերումներից Լպուտյանն  առանձնացրեց այն, որ վերջին 4 տարիներին միջազգային մրցաշարերում շախմատիստները նվաճել են 120 մեդալ, որոնցից 67-ը՝ ոսկե:

Ելույթներով հանդես եկան նաև վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը, պատվիրակներ: Այնուհետ պատգամավորներն անցան ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրությանը. Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միանձնյա վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Աշխատելու ենք, որպեսզի Ֆեդերացիայի հաջորդ կոնֆերանսին շախմատում ունենանք նոր հաջողություններ: Համոզված ենք, որ մենք 5 նոր շախմատի դպրոց ենք ունենալու մեր մարզերում: Մենք ուղղակի պարտավոր ենք մինչև հաջորդ կոնֆերանս աշխարհի 100 լավագույն շախմատիստների շարքում ունենալ 5  գրոսմայստեր: Ժամանակն է նաև, որ ունենանք շախմատի գիտահետազոտական ինստիտուտ»,-ասաց ՀՀ Նախագահը:

Ընտրվեցին նաև Ֆեդերացիայի նախագահությունը և վերստուգիչ հանձնաժողովը: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]