Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին հորդորում է հանգստի չմեկնել Ադրբեջան


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել հանգստի նպատակով Ադրբեջան մեկնելուց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում են սաուդական լրատվամիջոցները:

Դեսպանությունն այս ամենը պայմանավորում է նրանով, որ ադրբեջանական տուրիստական ընկերությունները պատշաճ չեն իրականացնում իրենց գործունեությունը և հաճախ, անգամ, իրենց ընկերության միջոցով երկիր ժամանող արտասահմանցիներին չեն դիմավորում ու տեղավորում են շատ ավելի ցածրաստիճան հյուրանոցներում, քան զբոսաշրջիները վճարում են: Այս մասին հայտարարությունը սաուդական դեսպանատունը տարածել է՝ հաշվի առնելով վերջին շրջանում արաբ զբոսաշրջիկների կողմից իրենց ուղարկված բողոքները:



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ