Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբանանում համախմբվելու են սփյուռքահայեր՝ քննարկելու Սփյուռքում հայերի առջեւ ծառացած խնդիրները

Լիբանանում համախմբվելու են սփյուռքահայեր՝ քննարկելու Սփյուռքում հայերի առջեւ 
ծառացած խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Լիբանան կմեկնի 5 մտավորական՝ մասնակցելու հուլիսի 11-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ  անցկացվելիք հավաքին, որի նպատակն է համախմբել տարբեր տարիքի եւ մասնագիտությունների սփյուռքահայերի՝ համատեղ խորհրդակցելու եւ քննարկելու Սփյուռքում հայերի առջեւ ծառացած խնդիրները շրջապատող տագնապների պայմաններում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի լրատվական ծառայությունից:

Վեհափառ Հայրապետը, այս կապակցությամբ մասնավորապես, ասել է.

«Հեռու պետք է մնալ հաճախ մակերեսային, մասնակի ու ժամանակավոր հարցերից ու պետք է միասնաբար մտածել մեր ազգն ու հայրենիքը առջեւ ծառացած լուրջ մարտահրավերների մասին: Սփյուռքում հայի  ինքնությունը նահանջի մեջ է, եւ այն պաշտպանելու կոչված մեր կառույցները ներկայիս տագնապների պայմաններում սկսել են կորցնել իրենց ուժը: Այս կացության նկատմամբ չենք կարող  անտարբեր լինել»:

Երկօրյա հավաքը տեղի կունենա Պիքֆայայի Ս. Աստվածածին վանքում:  Առաջիկա հավաքին Վեհափառ Հայրապետը հանդես կգա ուղերձով, ինչպես նաեւ առաջարկներով: Բացման խոսքով հանդես կգան նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ պատմաբան Երվանդ Փամբուկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]