Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

G-20-ի գագաթնաժողովը 2019-ին կանցկացվի Ճապոնիայում, իսկ 2020-ին՝ Սաուդյան Արաբիայում

G-20-ի գագաթնաժողովը 2019-ին կանցկացվի Ճապոնիայում, իսկ 2020-ին՝ Սաուդյան 
Արաբիայում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G20-ի երկրների առաջնորդները որոշում են կայացրել Ճապոնիային ընտրել որպես 2019 թվականի գագաթնաժողովի տանտեր պետություն, իսկ 2020-ին հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է NHK հեռուստաընկերությունը, վկայակոչելով ճապոնական պատվիրակությունում իր աղբյուրը:

Համապատասխան կետը կընդգրկվի Համբուրգում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ հռչակարգում:

«Մեծ քսանյակի» կազմում ընդգրկված են՝ Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, ՀԱՀ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան: G20-ի երկրներին է բաժին ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 85 տոկոսը  և առևտրի 80 տոկոսը:

Առաջնորդների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018-ին՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]