Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ու Սփյուռքը միասին ավելի մեծ հնարավորություն ունեն հասնելու համազգային նպատակներին. Արա Բաբլոյան

Հայաստանն ու Սփյուռքը միասին ավելի մեծ հնարավորություն ունեն հասնելու համազգային նպատակներին. Արա Բաբլոյան
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության համանուն ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվական վարչությունից, արիտունցիները ճամբարային օրերի ընթացքում պատրաստել էին համերգային ծրագիր, որն էլ ներկայացրել են հյուրերին: Ողջույնի իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը, ուրախություն հայտնելով միջոցառմանը մասնակցության համար, նշել է. «Նման միջոցառումների ելակետը մեկն է՝ Հայաստանն ու Սփյուռքը միասին ավելի մեծ հնարավորություն ունեն հասնելու համազգային նպատակներին, քան առանձին-առանձին, որովհետեւ Հայաստանն ուժեղ է Սփյուռքով, Սփյուռքը՝ Հայաստանով»:

«Հայաստանում անցկացրած օրերին դուք հնարավորություն եք ունենում անմիջականորեն ճանաչել հայրենիքը, որի մասին ձեզանից ոմանք, միգուցե, գիտեին ընդամենը ծնողների, բարեկամների պատմածներից կամ հեռուստացույցից ու համացանցից»,- նշել է Արա Բաբլոյանը՝ կարեւորելով, որ այս այցով, հայրենիքը ճանաչելով՝ նրանք դառնում են Հայրենիք-Սփյուռք կամրջի հուսալի հենասյուներից մեկը. հետեւաբար, «Արի տուն»-ն իսկապես հայրենանպաստ ու հայամետ ծրագիր է:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ արիտունցիների կապը հայրենիքի հետ ավելի կսերտանա, իսկ նրանք կլինեն Հայաստանի դեսպաններն իրենց երկրներում եւ Սփյուռքի դեսպանները՝ Հայաստանում:

Համերգի ավարտից հետո խորհրդարանի ղեկավարը ՀՀ սփյուռքի նախարարի հետ մասնակցել է նաեւ հրաժեշտի խարույկի վառման արարողությանը, շուրջպար բռնել եւ լուսանկարվել արիտունցիների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]