Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ Պետդեպը Թրամփի և Պուտինի համաձայնությունն անվանել է առաջին քայլ դեպի Սիրիայի դեէսկալացիա

ԱՄՆ Պետդեպը Թրամփի և Պուտինի համաձայնությունն անվանել է առաջին քայլ դեպի 
Սիրիայի դեէսկալացիա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համաձայնությունը, որը նախօրեին ձեռք էր բերվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև, պետք է վերածել իրավիճակի դեէսկալացիայի մասին մի ավելի ամբողջական համաձայնության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն՝ մեջբերելով ամերիկացի դիվանագետներից մեկի մեկնաբանությունը հարցի շուրջ:

ԱՄՆ Պետդեպը Սիրիայի հարավ-արևմուտքում հուլիսի 9-ից կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու մասին ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունը սիրիական հակամարտության կարգավորմանը տանող առաջին քայլն են համարում:

«Սա առաջին քայլն է դեպի սիրիական հակամարտության կարգավորում, որն ավելի ամբողջական համաձայնություն է, քան նախկինում ձեռք բերվածները»-նշել է դիվանագետը:

Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համաձայնությունը Թրամփի և Պուտինի միջև ձեռք էր բերվել հուլիսի 7-ին մեկնարկած G20-ի հանդիպմանը, որի շրջանակներում նախագահները երկար առանձնազրույց էին ունեցել: Այս համաձայնությանը միացել են նաև Իսրայելը և Հորդանանը, քանի որ վերջիններս Սիրիայի հետ սահմանակից պետություններ են:        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]