Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի հյուրանոցային տնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել են քաղաքային տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը

Երևանի հյուրանոցային տնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել են 
քաղաքային տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Երևանում գործող հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը վարել է Երևանի քաղաքապետի օգնական, քաղաքային տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը:

Ողջունելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից՝ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի կողմից Երևանում զբոսաշրջության զարգացմանը միտված նախաձեռնություններն ու ոլորտում իրականացվելիք քայլերը:

Հանդիպման ընթացքում տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը ներկայացրել է այն ուղղությունները, որոնց շուրջ քաղաքապետարանը համագործակցության առաջարկներ է պատրաստել: Դրանք առնչվում են «Երևան Սիթի Տուր» քաղաքային ծրագրին, Կենդանաբանական այգուն, համայնքային թանգարաններին, զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվական աջակցությանը և միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:

Ընդգծելով երկկողմանի համագործակցության կարևորությունը՝ քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը հույս է հայտնել, որ համատեղ ծրագրերն ու իրականացվող  աշխատանքները կնպաստեն քաղաքային տուրիզմի զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին:

Հանդիպման ընթացքում հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչները հանդես են եկել Երևանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված իրենց հարցադրումներով և առաջարկներով: Երկուստեք կարևորվել է 2018 թվականինին՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին, առավել ներկայանալի և գրավիչ դարձնել մեր մայրաքաղաքն զբոսաշրջիկների համար:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]