Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուզբեկական կողմը ցանկություն է հայտնել Տաշքենդում հայկական ոսկերչական իրերի ցուցադրություն կազմակերպել

Ուզբեկական կողմը ցանկություն է հայտնել Տաշքենդում հայկական ոսկերչական իրերի 
ցուցադրություն կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում արտասահմանյան ոսկերչական միությունների և առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ուզբեկական կողմը ցանկություն է հայտնել Տաշքենդում հայկական ոսկերչական իրերի ցուցադրություն կազմակերպել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքով` Ուզբեկստանի առևտրաարդյունաբերական պալատի համապատասխան ոլորտը կարգավորող պաշտոնյան խոստովանեց, որ իրենց երկրում շատ են սիրում հայկական ոսկերչական արտադրանքը:

«Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն ժամկետները դեռ պարզ չեն: Լավ կլիներ, որ այն այս տարի աշնանային սեզոնում լիներ, կամ մյուս տարվա նախօրյակին: Հանդիպմանն իտալական ոսկերչական խոշոր ընկերության ղեկավարը հայտարարեց, որ պատրաստ են հայկական ընկերությունների ապրանքները տեղաշարժել դեպի իտալական համաշխարհային շուկա: Իրենք պատրաստակամություն են հայտնում աջակցելու և օգնելու, որպեսզի հայկական ոսկերչական իրերը հայտնվեն «Վինչենցայի» ամենամյա ոսկերչական ցուցահանդեսին»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ ԱՄԷ-ի ոսկերչական ոլորտի ներկայացուցիչներն իրենց հերթին ցանկություն են հայտնել որոշակի ներդրումներ ունենալ ոսկերչական սարքավորումների արտադրության բնագավառում:

Նախարարի խորհրդականի խոսքով` կողմերն ընդգծել են, որ ցանկանում են, որպեսզի   ոսկերչական իրերի արտահանման դեպքում դրանց հայկական ծագում ունենալը շեշտադրվի, քանի որ միջինասիական երկրներում և ՌԴ-ում հայկական արտադրանքը բավական լուրջ պահանջարկ և հեղինակություն ունի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]