1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստան. Ոսկեգործության օրեր 2017» ցուցահանդեսն աշխարհում իրացվելի կդարձնի հայկական ոսկերչական ապրանքները

 «Հայաստան. Ոսկեգործության օրեր 2017» ցուցահանդեսն աշխարհում իրացվելի 
կդարձնի հայկական ոսկերչական ապրանքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկու աշխարհ» առևտրաարտադրական համալիրի տարածքում հուլիսի 7-9-ը կազմակերպվելու է հայ ոսկեգործների «Հայաստան. Ոսկեգործության օրեր 2017» խորագրով առաջին ցուցահանդես-վաճառքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդես-վաճառքին մոտ 750 հայկական ոսկերչական  ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքները տարբեր երկրների շուրջ 65 գնորդներին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը ողջունելի համարեց կազմակերպված ցուցահանդեսը: Նրա խոսքով` այն հերթական հարմար առիթն է մեր արտադրանքը աշխարհին ցուցադրելու համար:

«60-ից ավելի գնորդներ են եկել տարբեր երկրներից: Գնորդներ կան ՌԴ-ից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, ԱՄԷ-ից, Իտալիայից, Լատվիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից: Սա շատ լավ հարթակ է փորձելու մեր ապրանքն իրացվելի դարձնել աշխարհում»,- ասաց նա:

«Տաջիկական հազվագյուտ մետաղներ» պետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն Կոմիլի Կամոլջոնի դիտարկմամբ` Տաջիկստանի ներկայացուցիչների համար հետաքրքրիր է ներկա գտնվել ցուցահանդեսին: Նրա խոսքով` հայկական և տաջիկական կողմերը կարող են այս ոլորտում փոխադարձ շահավետ գործարքներ իրականացնել:

 «Մենք մասնակցում ենք ցուցահանդեսին և կարծում ենք, որ հայ և տաջիկ գործարարների միջև համագործակցությունը կկայանա: Մենք այսօր ստորագրել ենք համագործակցության հուշագիր, համապատասխանաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ, որպեսզի այն չլինի միայն ստորագրությունով»,- ասաց նա` ավելացնելով, որ հանդիպել են տեղի կազմակերպությունների հետ և պայմանագիր են ստորագրել:

«Ոսկեգործության օրեր. Հայաստան» ոլորտային ցուցահանդես-վաճառքը կազմակերպվելու է տարեկան երկու անգամ` հոկտեմբեր և ապրիլ ամիսներին: Հաջորդ ցուցահանդեսը կայանալու է հոկտեմբերի 5-7-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]