Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ-ում նվազել է կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության դեպքերով քրեական գործերի քանակը

ՀՀ-ում նվազել է կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված 
հանցագործության դեպքերով քրեական գործերի քանակը

ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, ԵՐԵՎԱՆ: Հայաստանում 2016թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ նախապատրաստվել է 2247 նյութ: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «2015թ. կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առիթով նախապատրաստվել է 2483 նյութ: Հիշյալ դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 236-ով կամ 9.5%-ով, իսկ դրանցով հարուցված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 33-ով կամ 2.3%-ով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արթուր Դավթյանը:

2016թ. ընթացքում հարուցված 731 (2015թ` 568) կոռուպցիոն բնույթի քրեական գործերից 55-ը  (2015թ.` 40) վերաբերել է  պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված հափշտակություններին,  216-ը՝ (2015թ` 100) հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն, 50 քրեական գործ (2015թ` 33)՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 98-ը (2015թ` 113)՝  պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 35-ը (2015թ` 32)՝ կաշառք ստանալուն,  6-ը՝ հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (2015թ` 1), 64-ը (2015թ` 71-ը)՝ նախատեսված` պաշտոնեական կեղծիքին:

 2016թ. ավարտվել է (կարճվել կամ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել)  կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1119 գործ  (2015թ.՝ 814), 973 քրեական գործի վարույթ կարճվել է (2015թ.` 641), որոնցից 874-ը՝ արդարացման (2015թ` 561), 99-ը՝ ոչ արդարացման հիմքով  (2015թ.` 80):

Արթուր Դավթյանը հայտնեց, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 146  քրեական գործ 271 անձի նկատմամբ, որոնցից 39-ը գտնվել է նախնական կալանքի տակ (2015թ.՝ 173 գործով 277 անձ, որոնցից 59-ը գտնվել է կալանքի տակ):

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]